Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պատրա՞ստ է հանրաքվեն անցկացնել առանց կեղծիքների՝ Սուրիկ Խաչատրյանի, Մհեր Սեդրակյանի հետ

Սեպտեմբեր 25,2015 13:17

Ինչպե՞ս հաջողվեց ձեզ ԲՀԿ-ին այդքան կտրուկ ոչ-ից հետո բերել այո-ի քարոզարշավին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս հարցին պատասխանեց, որ ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը գնում էին այդ հարցով կոնսուլտացիաներին: Ինձ համար զարմանալի չէ, որ ԲՀԿ-ն կողմ է: Վահրամ Բաղդասարյանը չի հասկացել, թե ԲՀԿ-ն այն ժամանակ ինչին էր դեմ եւ ինչին էր ոչ ասում. «Աշխատանք պետք չի տանել: Մենք բոլորի հետ ենք աշխատում, որովհետեւ պետք է կարողանանք մատուցել մարդկանց, որ ճիշտ ըմբռնեն այն իրավիճակը, որը կա: Եթե հիշում եք, 5-6 ամիս առաջ լրիվ այլ պատկեր էր: Հայտարարում էին քաղաքական ուժերը, որ չեն մասնակցում, բայց իրենք կարդացին ու հասկացան, թե ինչ է առաջարկվում եւ հասկացան, որ մենք անում ենք ընդդիմադիրների գործը, իրենց երազանքը: Այն մարդիկ, որոնք ոչ են ասում, անձնավորված են ասում, դա քաղաքական չէ: Իրենք ոչ են ասում, որովհետեւ մենք այո ենք ասում»:

Հարցին՝ ՀՀԿ-ն պատրաս՞տ է հանրաքվեն անցկացնել առանց կեղծիքների՝ Սուրիկ Խաչատրյանի, Մհեր Սեդրակյանի հետ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մայր օրենքի ընտրությունը եթե որեւէ այլ ճանապարհով անցնի, դա շատ վտանգավոր է մեր երկրի հետագա զարգացման համար: Մենք պետք է կարողանանք այդ ընտրությունները կազմակերպել ամենաբարձր մակարդակով»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի, եթե մինչ օրս ընտրություններում եղել են բացասական երեւույթներ, դրանցով զբաղվել են իրավապահ մարմինները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930