UWC Dilijan College-ի շենքային համալիրի նախագիծը ճանաչվել է լավագույնը Եվրոպայում՝ դառնալով հեղինակավոր International Property Awards մրցույթի եվրոպական փուլի հաղթողը «Public Services Development» անվանակարգում: Փորձագիտական ժյուրիի կողմից այն արժանացել է առավելագույն գնահատականի: Նախագիծը ներկայացվել է International Property Awards համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլ, որի հաղթողները հայտնի կդառնան 2015 թ. դեկտեմբերին:
Քոլեջի շենքի նախագծի պատվիրատուն «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերությունն է (Հայաստան), նախագծի գլխավոր ճարտարապետը՝ «Tim Flynn Architects» -ը (Մեծ Բրիտանիա), գլխավոր կապալառուն եւ գլխավոր նախագծողը՝ «RD Group» հոլդինգը (Ռուսաստան):
2015 թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) եւ IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում, ինչպես նաեւ հաղթելով դեվելոփերական նախագծերի «FIABCI Prix d’Excellence» միջազգային մրցույթի ռուսաստանյան փուլում՝ «Հանրային սեկտոր» անվանակարգում: Այն նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար:
International Property Awards-ը հիմնադրվել է 1995թվականին, ներկայումս համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը շնորհվում է բնակելի, սոցիալական եւ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում: Մրցանակներ շնորհվում են հետեւյալ անվանակարգերում՝ Architecture, Interior Design, Development եւ Agents & Consultants, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանվում է ենթաանվանակարգերի: Ժյուրիի կազմում ընդգրկված են ճանաչված փորձագետներ, ովքեր գնահատում են ոչ միայն նախագծերի ճարտարապետությունը, այլեւ «կանաչ» շինարարության, էներգաարադյունավետության եւ կայուն զարգացման ոլորտներում ժամանակակից պահանջներին համապատասխանությունը:
UWC Dilijan College-ի հիմնումը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:
UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:
Մամլո հաղորդագրություն