Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան. գործող սահմանադրությունն է խանգարում ավելի լավ ապրել. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 25,2015 12:22

Սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող քննարկումների այս բուռն փուլում քաղաքական, հասարակական շրջանակներում խոսվում է ամեն ինչից, փոխարենը, քիչ է խոսվում կամ գրեթե չի խոսվում ամենակարեւորի մասին` ի՞նչ անել, որպեսզի մեր օրենքները, առաջին հերթին՝ երկրի մայր օրենքը գործի լիարժեքորեն: Պարզվում է, այս երեւույթն իր գիտական տերմինն ունի, որ կոչվում է սահմանադրականություն:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որ մանրամասնորեն ուսումնասիրել է խնդիրը,  տարբեր շրջանակների ուշադրությունը հրավիրեց հենց սահմանադրության սահմանադրականության վրա:

   -Պարոն Սարգսյան, սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսները տարբեր փաստարկներ են բերում` ասելով, թե այսօր ժամանակավրեպ է երկրի մայր օրենքի բարեփոխումը, որ այն հաճախակի փոխելը տրամաբանական չէ, քանզի երկրում ստեղծված խնդիրների մեղավորը ամենեւին էլ սահմանադրությունը չէ: Հետաքրքիր է, ո՞րն է ձեր մոտեցումը:

-Մեր քաղաքական օրակարգում թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություններն են, եւ իմ գնահատմամբ, դրանք անհրաժեշտություն են:

Իրոք, լսում ենք ամենատարբեր պնդումներ, բերվում են օրինակներ, թե 200 տարուց ավելի գործող ԱՄՆ սահմանադրության մեջ ընդամենը մի քանի հոդված է փոփոխվել, Անգլիան չունենալով սահմանադրություն ինչպե՞ս է կարողանում լուծել իր խնդիրները, կամ արդյոք գործող սահմանադրությո՞ւնն է խանգարում ավելի լավ ապրելուն:

Համոզված եմ, որ, այո, որոշ իմաստով հենց գործող սահմանադրությունն է դրան խանգարում, հետեւաբար բարեփոխումներն ամենեւին ժամանակավրեպ չեն:

Առհասարակ չի կարելի երկրում կուտակված խնդիրների, դրանց հանգուցալուծման մասին եւ հատկապես սահմանադրության մասին խոսել շաբլոններով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930