Անշուշտ, Վահան Մարտիրոսյանն ինքն իրենով դադարեցված թեմա է, բայց նրա արարքը, նրա` Բաքվում ունեցած ասուլիսում արած որոշ արտահայտությունները չեն կարող ավարտված թեմա համարվել, քանի դեռ պատասխաններ չեն հնչել:
Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցում են «Ներազգային ազատագրական շարժում» անունով նախաձեռնություն, ինչո՞ւ են գրանցում:
Ինչպե՞ս է ստացվում, որ Ավանի հոգեբուժարանում հաշվառված հիստերիկը կարողանում է դուրս գալ հանրապետության տարածքից, ընդ որում լինելով նաեւ քրեական հետախուզման մեջ:
Ո՞վ է մեր ՊՆ-ի այն գնդապետը, ում հետ կապեր ունի Վահան Մարտիրոսյանը, ինչպես հայտարարել է Բաքվում, իսկ ո՞վ է ՀՀ նախագահի աշխատակազմի այն աշխատակիցը, որի հետ Վահան Մարտիրոսյանը կրկին կապեր ունի, ինչի մասին եւս հայտարարել է Բաքվում…
Կարդացեք նաև
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում