Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ հարկ է տեսնել յուրատեսակ աջակցություն ՀՀ նախագահի՝ կոռուպցիայի դեմ անշեղ պայքարի ուղեգծին». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 25,2015 11:47

Ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ մեր լրատվամիջոցներում քննարկվում է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ սեպտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված հարցազրույցը։

Հարցազրույցի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների եւ արձագանքների հեղինակներն իրենց ուշադրությունը հատկապես սեւեռում են դեսպանի այն արտահայտությունների վրա, թե կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար եւ մեծ դեր է խաղում երկրի ամենօրյա կյանքում։

«Ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին»,- ասել է Ռիչարդ Միլսը։

Թե արտասովոր ինչ են տեսել դեսպանի այս խոսքերում՝ դժվարանում եմ հասկանալ։ Չէ՞ որ, ըստ էության, Ռ.Միլսը կրկնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մտահոգությունը, որը նա արտահայտել է հուլիսի 1-ին, Դատախազության աշխատակցի օրվա եւ Հայաստանի դատախազական ծառայության 97-ամյակի առիթով իր շնորհավորական ուղերձում։

Նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազության առջեւ ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը… Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսեւորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ եւ աննկուն աշխատանքի»։

Այսպիսով ամերիկյան դեսպանի հայտարարության մեջ հարկ է տեսնել յուրատեսակ աջակցություն Հայաստանի նախագահի՝ կոռուպցիայի դեմ անշեղ պայքարի ուղեգծին։ Այս պնդման օգտին է վկայում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սեպտեմբերի 21-ի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առիթով, որում մասնավորապես ասվում է. «Մենք նաեւ ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջեւ եղած տնտեսական կապերը»։

 

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
   ԱԺ պատգամավոր,
   
   «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930