Shamshyan.com -ի տեղեկություններով՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները երեկ շտապել են առաջնագիծ եւ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդին եւ կանգնելու զինվորի կողքին։
Նշենք, որ դեռ փետրվարին գեներալը կազմակերպել է, որպեսզի ԵԿՄ-ականները լինեն սահմանամերձ զորամասերում եւ առաջնագծում։ Այնպես չէ, որ նա չի վստահում սահմանին կանգնած զինվորին կամ պաշտպանական բանակին, ընդհակառակը, վստահում է եւ հպարտանում, սակայն այդ քայլով վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ բանակի եւ զինվորի կողքին են։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում