Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Պրոֆեսիոնալիզմի պակասն ու քաղաքական մտածելակերպի տկարությունն է, որ նման հայտարարություններ են արվում ԱԳ նախարարի կողմից». «ՉԻ»

Սեպտեմբեր 25,2015 11:21

Անդրադառնալով սահմանային միջադեպերի վերաբերյալ համանախագահների ոչ կոշտ եւ չթիրախավորված հայտարարություններին, Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ նրանց համար դժվար է կողմնորոշվել, թե որ կողմն է առաջինը խախտել հրադադարը։

Ըստ Կարապետյանի, եթե հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանն է խախտում հրադադարը, ապա պետք է ներկայացնել համապատասխան ապացույցներ։ Այնուհետեւ պետք է համոզել համանախագահներին թիրախավորված հայտարարությամբ հանդես գալ, ինչը, Վ.Կարապետյանի խոսքով, չի ստացվում։

Վերջինս նաեւ նշեց, որ համանախագահները մշտապես հակված են հավասարակշռված մոտեցումներ ներկայացնել, որոնց մենք ականատես ենք լինում նրանց հայտարարություններում։

Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, ով Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը չէր դատապարտել, ավելին՝ բավականին մեղմ էր արտահայտվել՝ ասելով, թե այն ընդամենը զենքի վաճառքի բիզնես պրոյեկտ է, ՀԱԿ անդամն ասաց. «Ես կարծում եմ, որ պրոֆեսիոնալիզմի պակասն ու քաղաքական մտածելակերպի տկարությունն է, որ նման հայտարարություններ են արվում ՀՀ արտզործնախարարի կողմից՝ այն ժամանակ, երբ այդ զենքով սպանվում են մեր քաղաքացիները։ Ես չզիտեմ Նալբանդյանի բարեկամները ծառայում են զինված ուժերում, թե ոչ, բայց այդ զենքերը օգտագործվում են մեր զինվորների դեմ։ Ես կարող եմ ասել, որ ռազմական այն միջոցները, որ Ռուսաստանի կողմից տրվում են Ադրբեջանին, թե՛ որակապես, թե՛ քանակապես մի քանի անգամ գերազանցում են Հայաստանին տրամադրվող ռազմամթերքին։ Եվ չգիտեմ, թե ինքը ինչպես է հարմարվում այդ իրավիճակի հետ։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը այդպես չէր խոսել, եւ արտգործնախարարը եւս պետք է գոնե այդ մակարդակի հայտարարություն աներ։ Այդ անձնավորությունից (նկատի ունի Է. Նալբանդյանին-Հ.Մ.) ավելին սպասել հնարավոր չէ, եւ մենք պետք է համակերպվենք նրա անհեթեթ մեկնաբանությունների հետ»։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930