Տիգրան Մուկուչյան (ԿԸՀ նախագահ)
– Անկախ Հայաստանում անցկացված ո՞ր ընտրությունը լավագույն «որակներով» կառանձնացնեք։
– Դժվար է առանձնացնել որևէ ընտրություն։ Ընդհանրացնելով կխոսեմ այն ընտրությունների մասին, որոնց ի պաշտոնե ավելի «մոտ» եմ կանգնած։ 2012-ից անցկացված և՛ համապետական, և՛ ՏԻՄ ընտրությունները, որոնք կազմակերպվել են նոր Ընտրական օրենսգրքով, համապատասխանել են ամրագրված բոլոր չափորոշիչներին։ Բոլորն էլ եղել են բաց, հրապարակային և թափանցիկ։
– Չնայած այդ ընտրությունների հանդեպ հանրության խիստ վերապահումներին, այդուհանդերձ, չե՞ք ցանկանում որևէ ընտրություն առանձնացնել։
Կարդացեք նաև
– Առանձնացնելու խնդիր չկա։ Յուրաքանչյուր ընտրության կազմակերպման համար ամենակարևորը հիմնական սկզբունքների ապահովումն է՝ թափանցիկություն, հրապարակայնություն։ Իսկ այդ ամենը լիարժեք ծավալով ապահովվել է բոլոր ընտրությունների ժամանակ։
– Այսօր կրկին կանգնած ենք հերթական ընտրության՝ հանրաքվե անցկացնելու շեմին։ Ի՞նչ եք կարծում, սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները հանրությանը վստահություն ներշնչո՞ւմ են։
– Տեղի ունեցած քննարկումներն ապացուցեցին, որ մեր հանրությունն այդ հարցով հետաքրքրված է։ Յուրաքանչյուր նման միջոցառման համար կարևորագույն նշանակություն ունի քարոզչության ժամանակահատվածը, երբ ընտրող քաղաքացուն ներկայացվում են փաստաթղթի կարևորությունը և արժեքը։ Իսկ քարոզարշավի կազմակերպումն էլ ինքն հրենով նպաստում է ընտրողների ակտիվությանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում