Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկը մերժեց ԱԻՄ առաջնորդին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 25,2015 10:59

Մահափորձից հետո Հայրիկյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ պահանջելով ազատազրկվածներից բռնագանձել 41 միլիոն դրամ՝ իր առողջությանը վնաս հասցնելու հետեւանքները վերականգնելու համար։

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայրիկյանի հայցը, սակայն էպոսագետի կինը բողոքարկել էր առաջին ատյանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում։

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռուզան Սեդրակյանի բողոքը եւ գործը կրկին ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն անցկացնելու համար։

Սակայն Հայրիկյանը՝ «խիստ զայրանալով որոշումից, որ չի ստացվում միլիոնները ստանալ», ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վճռաբեկ դատարանում։

Օգոստոսի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանը Պ. Հայրիկյանի բողոքը վարույթ չընդունեց։ Հայրիկյանի միակ հույսը մնացել է Կենտրոն դատարանում հերթական անգամ նոր քննության արդյունքներին սպասելը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930