Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է քաղաքացիական հասարակության շուրջ 200 կազմակերպություն, կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաձգել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Այն, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են հանդես գալիս անգամ արեւմտյան դոնորներից սնվող ՀԿ-ները, բավականին ուշագրավ է, քանի որ տեսակետ կա, որ Արեւմուտքը սատարում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։
Եվ հիմա անհասկանալի է, թե ինչպես կարող են ամենայն եվրոպականի կողմնակից քաղհասարակության ներկայացուցիչ այս ՀԿ-ները ընդդիմանալ Սերժ Սարգսյանի հայտարարած այդ նպատակին։
Այս հարցի պատասխանը կարող է կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ քաղհասարակության դերը ֆորմալ առումով մշտապես կարեւորող Սերժ Սարգսյանն այս ամիսներին այդպես էլ հարկ չհամարեց սահմանադրական փոփոխությունների քննարկման նպատակով նախագահական նստավայր հրավիրել քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում