Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «Մեր նպատակը թուրքերին իրար խառնելն ու նսեմացնելը չէ»

Սեպտեմբեր 25,2015 10:44

Կառավարության ընդունելությունների տանն ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում ներկայացվում են կայացած միջոցառումների արդյունքները:

«Դեռ վաղ է տարին ամփոփելը, բայց կարող ենք արձանագրել լուրջ առաջընթաց՝ քաղաքական մակարդակում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մշակութային ոլորտում կազմակերպված միջոցառումների մասով, որոնք շարունակում են նպաստել Ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը: Լիակատար կարող ենք հաղթանակ արձանագրել ակադեմիական ասպարեզում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ նպատակը թուրքերին իրար խառնելն ու նսեմացնելը չէ, այլ արդյունքը, թե կազմակերպված միջոցառումներն ու քարոզչությունը որքանով ներազդեցին թուրք հանրության վրա. «Նպատակն էր, որպեսզի թուրքերը սկսեն խորհել, թե ինչո՞ւ ամբողջ աշխարհով մեկ ճանաչման շղթայական գործընթաց է ընթանում, ինչո՞ւ պետական մարմինների մակարդակով ցուցադրություններ տեղի ունեցան, ինչո՞ւ են պետական այրերն այցելում Ծիծեռնակաբերդ: Ամբողջ աշխարհում խոսվում է մի բան, իսկ իրենց պարտադրվում է այլ բան»,-ասաց նա:

Հայկ Դեմոյանն արձանագրեց, որ Հայոց ցեղասպանության թանգարանն ամեն օր թուրք այցելուներ ունի. «Դա օրինաչափություն է դարձել: Վերջին մեկ ամսում ավելի շատ թուրք այցելու է եկել, քան թանգարանի գոյության 15 տարիների ընթացքում: Տպավորիչ է նրանց լռությունը: Եթե նախկինում թերահավատությամբ էին գալիս, իսկ այսօր թանգարանն այնպես մանրամասն է ներկայացնում նաեւ նրանց պատմությունը, որ նրանք անգամ հարցեր չեն տալիս»,-եզրափակեց Հայկ Դեմոյանը:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930