Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ. «Ես դա լուրջ չեմ ընդունում, որովհետեւ Զարուհուն ճանաչում եմ, բայց անվտանգությունը երեւի լուրջ է ընդունել». «Հրապարակ»

Սեպտեմբեր 25,2015 10:37

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ պետք չէ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին լուրջ վերաբերվել, բայցեւ կարծում է, որ ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում է գործել՝ տարածելով Փոստանջյանի վերաբերյալ «նախազգուշական» հայտարարություն:

– Իսկ իշխանափոխության կոչերը նո՞ւյնպես ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են։

– Նայած այդ իշխանափոխության կոչերն ինչ բովանդակություն ունեն։ Իհարկե, կարելի է ասել, որ այս իշխանությունները վատն են, պիտի փոխվեն, պիտի ժողովուրդը ոտքի կանգնի, բայց երբ ասում են՝ սպանենք, կոտորենք, դավաճաններ են, չգիտեմ ինչեր են, էստեղ արդեն… իհարկե, ես դա լուրջ չեմ ընդունում, որովհետեւ Զարուհուն ճանաչում եմ, բայց անվտանգությունը երեւի լուրջ է ընդունել։

– Այսինքն՝ պետք չէր լուրջ ընդունել։

– Նու, չեմ ուզում դա վերլուծել, համենայնդեպս, հանգամանքն այնպիսին չէ, որ էսպես հասարակական քննարկման իրավիճակի հասցնեն։

– Հնարավո՞ր է հորդորեք ԱԱԾ-ի Ձեր գործընկերներին, որ պետք չէ լուրջ ընդունել նրա հայտարարությունները եւ չարժե նման գեղարվեստական ոճով, պատկերավոր ու սպառնալից արձագանքել նրա ելույթներին։

– Չէ, ես կողմնակից եմ, որ պիտի համապատասխան լիազոր մարմինը շատ լուրջ ընդունի, այ, մնացած բոլոր խնդիրներն ավելի շատ կապված են Ազգային ժողովի հետ, քան որեւէ լիազոր մարմնի:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930