Սմբատ Հակոբյանի կողքին կանգնած ազատամարտիկները սկսել են նրան չվստահել, եթե նախկինում վստահաբար պնդում էին, որ քաղաքական հայացքների համար են նրան դատապարտել, ապա այսօր նրանց մոտ կասկածներ են առաջացել՝ կարող է Սմբատ Հակոբյանն իրենց խաբում է։
«Եթե պարզվի, որ քաղաքական հայացքների համար չեն ծեծել, եւ նա ներկայացրել է, որ քաղաքական հայացքների համար են ծեծել, ապա դա շատ վատ քայլ է նրա կողմից։ Ընդհանուր առմամբ, ծեծը դատապարտելի է, բայց չպետք է ընկերներին խաբել եւ նրանց հետագայում ամոթով թողնել։ Ընդամենը կարող եմ ասել, որ դատապարտում եմ ծեծը, բռնությունը, բայց պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչ է եղել։ Նա մեզ ասել է, որ ծեծելուց իրեն ասել են՝ քեզ ծեծում ենք նախագահի հասցեին վատ բաներ խոսելու համար. սա նրա խոսքերն են։ …ես իմ թեւերը քշտած, պատրաստ եմ օգնել, բայց եթե այդպես չէ, սուտ խոսք կա այդտեղ, էլ ի՞նչ ասեմ»,- ասաց Ազատամարտիկների դաշինքի նախկին անդամ Սուրեն Սարգսյանը:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում