Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում զոհված 95-ամյա Շուշան Ասատրյանը եւ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած 62-ամյա Արփիկ Մարալչյանը մայր եւ դուստր են:
Բերդավանից հայտնեցին, որ վերջին շրջանում վատացել էր ծեր կնոջ առողջությունը, նրա աղջիկները գալիս էին մորը խնամելու:
Ադրբեջանական արկի բեկորը մահացու խոցել է Շուշան Ասատրյանի գլուխը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ