Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկը հայտարարում է նոր ակցիա Զբոսաշրջության համաշխարհային օրվան ընդառաջ

Սեպտեմբեր 25,2015 10:17

Սեպտեմբերի 27-ին նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը: Զարգացման Բանկը շնորհավորում է տուրիզմի սիրահարներին և հայտարարում ակցիա իր բոլոր քարտապանների համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր այս ընթացքում կդառնան Բանկի քարտապան: Ակցիայի շրջանակում սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Բանկի քարտապաններին առաջարկվում են հատուկ զեղչեր Դիլիջանի, Ծաղկաձորի, Աղվերանի, Ջերմուկի և Ստեփանակերտի մի շարք հյուրանոցներում և հանգստյան տներում: Իսկ արտերկրում իրենց հանգիստը կազմակերպել ցանկացողների համար Բանկի գործընկեր տուրիստական գործակալությունները մշակել են հատուկ մատչելի տուրիստական փաթեթներ:
Զարգացման Բանկի քարտապանները զեղչերից կարող է օգտվել՝ ներկայացնելով իրենց վճարային պլաստիկ քարտերը:

Ակցիան նպատակ ունի նպաստելու զբոսաշրջության ակտիվացմանը՝ հատկապես գալիք պասիվ տուրիստական շրջանում, ինչպես նաև Բանկի հաճախորդներին հնարավորություն ընձեռելու իրենց հանգիստը լիարժեք և մատչելի կազմակերպելու, դրական լիցքեր և լավ տրամադրություն հաղորդելու:

Զարգացման Բանկի կողմից հայտարարված ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ:

 www.armdb.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930