ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, լուսանկարում պատկերված Մոտորոլայի այս հին մոդելի՝ RAZR V3 հեռախոսն է օգտագործում: Նա Անկախության տոնին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ գրպանից հպարտությամբ հանեց հեռախոսն ու սկսեց զանգեր կատարել: Երբ զարմացանք՝ այդ ի՞նչ հեռախոս եք օգտագործում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Որ ասում եմ՝ հնարավորություն չունեմ, չեք հավատում: Որ հնարավորություն լինի, կփոխեմ, ցավդ տանեմ»:
Մեր հարցին՝ այդ հեռախոսին եք միայն սովոր, դրա՞ համար չեք փոխում, նա վստահեցրեց, որ հավատարիմ մարդ է, իր հեռախոսին անգամ հավատարիմ է մնում ու չի փոխում:
Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015