Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խնդիրը նոր երկաթգծի կառուցմանը չի խանգարում

Սեպտեմբեր 25,2015 17:30

Արցախի խնդիրը, ընդհանուր առմամբ, չի ազդում հայ-իրանական հարաբերությունների վրա՝ չնայած իրանական կողմից երբեմն-երբեմն հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով «Մետաքսի նոր ճանապարհ» ծրագրում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հնարավորություններին: Նա նկատում է, որ Արցախի հարցում Իրանն առնվազն շահագրգիռ է «ստատուս քվոյի» պահպանման համար, քանի որ իրանա-ադրբեջանական սահմանը դիտարկվում է սահման, որից Իրանի հյուսիսային թուրքալեզու շրջանների նկատմամբ վտանգ է բխում: Հայտնի է, որ Ադրբեջանը հավակնություններ ունի այդ առումով: «Այդ սահմանի կրճատումը մեր ազատագրված տարածքներով ձեռնտու է նաեւ Իրանին: Այսինքն՝ տվյալ հարցում Իրանի հռետորաբանությունը իրականության մեջ հաճախ տարբերվում է կոնկրետ վարքագծից»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ
24.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930