Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկում հողամաս են մշակում թուրք «չասավոյի» ավտոմատի նշանակետի տակ

Սեպտեմբեր 25,2015 15:30

Ադրբեջանին սահմանակից այս գյուղի բնակիչներն ասում են՝ այնքան խնդիրներ ունեն, կարծես որեւէ պաշտոնյա Խաչիկի գոյության մասին չիմանա էլ

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը Երեւանից 120 կիլոմետր է հեռու, իսկ հայ-ադրբեջանական սահմանից՝ ընդամենը 500 մետր: Այս գյուղն իսկական սահմանապահ է. այն 3 կողմից՝ 27 կիլոմետր սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը՝ Նախիջեւանին: Ու բարձրլեռնային գոտում գտնվող այս սահմանապահ գյուղում ապրում է մոտ 250 ընտանիք։

Գյուղացիներն ասում են՝ հողը բերրի է, լավ բերք է տալիս, այստեղ ընտիր ընկույզ, համեղ խաղող, խնձոր ու սալոր է աճում, հացահատիկ են աճեցնում, անասուն են պահում, բայց դրանց արածեցնելիս ու հողը մշակելիս խաչիկցիների սրտներում վախ կա:
«Սահմանամերձ գյուղ ա, ահ ու դողով ապրում ենք. ըռավոդը անասունին տանըմ ես, բայց չես պատկերացնըմ՝ ըրիգյունը կվերադառնա՞ս, թե՞ ոչ: Գնում ենք դաշտը, անմիջապես սահմանի վրեն մեր հողամասն ա, ընդամենը մի 300 մետր հեռավորությամբ թուրքի պոստն ա, չասավոյը նստած` ավտոմատը ձեռին, մենք էլ վարըմ ենք, ցանըմ ենք, բայց անհույս՝ հետ կգանք, թե չէ»,- «Առավոտի» լրագրողի հետ զրույցում պատմում է Խաչիկի բնակիչ՝ 78-ամյա Սերյոժա Սարգսյանը: Նրա ներկայացմամբ՝ մի կողմից՝ վախն է, մյուս կողմից էլ՝ գյուղում առկա բազմաթիվ խնդիրները, որոնց հետ գյուղացիները ոչ այն է՝ հաշտվեն, ոչ այն է՝ թողնեն գնան, մտածում են՝ ո՞ւր գնան, բա հայրենի հողը ո՞ւմ թողնեն:

Սերյոժա Սարգսյանն ասում է. «Նոր էլ գնացել ենք ծղոտ ենք բերել սահմանի մոտից: Հետո ջրի պրոբլեմն ա` ոռոգման ջրի, ցորենի դաշտը մի անգամ հազիվ ջրել ենք, բայց պետք է առնվազն մի 3 անգամ ջրվի, որ լավ բերք տա: Լավ ա որ պետությունը սուբսիդավորըմ ա, կես գինը տալիս ա: Այսինքն՝ եթե մի հեկտար ջրըմ ենք՝ 12 հազար դրամ ա ըլնում` 6 հազար ենք մուծըմ: Բայց որ ուզըմ ես իմանաս՝ պըտի ընդհանրապես ձրի լինի, քանի որ էնքան լավ հողեր ունենք, մնացել ա. էս ժողովուրդը չի մշակըմ: Սպասում ենք թոշակը ստանանք` ջրի փողը քիչ-քիչ տանք»:

Sereja_Sargsyan

Խաչիկ գյուղ:

Սերյոժա պապն ասում է՝ 2 տղա, 1 աղջիկ ունի, 3-ն էլ ամուսնացած են, աղջիկն ու մի որդին հայրական տանից՝ գյուղից հեռացել են, միայն 1 տղան է իր ընտանիքի հետ գյուղում ապրում. «Էն էլ գործ չունի, զբաղմունք չունի, մի բան էլ ես ու կնիկս ենք օգնըմ՝ հենց թոշակ ենք ստանըմ: Իսկ ես ջահել վախտս ոնց էի խաղողի բաղը մշակըմ, աշխատըմ, ցերեկը գնըմ ինք այգեփոր, ըրուգյունը մթնով կալիս ինք: Մեր վախտ ձգտում կար, աշխատասիրություն կար, հըմի ջահելները չեն անըմ, համ էլ՝ երեւի վտանգավոր է, դրա հըմար»:

Սերյոժա պապի պատմելով՝ այս գյուղը Վայոց ձորի միակ գյուղերից է, որ ամենաքիչն են գնում արտագնա աշխատանքի, որքան էլ որ գյուղում գործ չկա: Նա նշեց, որ մի տանջող հարց կա. «Հիմա ծրագիր կա, չէ՞, որ խաղողի կամ խնձորի այգի ես մշակում, ու պետությունը ֆինանսավորում ա 5-6 ամիս: Գյուղապետը իր իմացած մարդկանց գրըմ ա` ստանըմ են, էն մի մասն էլ մնըմ ա հետեւից նայիլ են, բա որքանո՞վ ճիշտ ա: Ըտենց ժողովրդի մոտ դժգոհություն ա առաջանըմ, որ հավասարություն չկա: Ես տունը կառուցել եմ 1961 թվականին, պետությունը փող ա տալիս, որ ստեղ տուն սարքեն, բա չի ասըմ՝ օգնեմ թող մնացածն էլ իրանց տները ամրապնդեն` թեք լանջի վրա սարքած տունը, հողի շաղախով, սաղ ծեփերը թափել ա: Ոնց որ էլեկտրաէներգիան կես գին են հաշվըմ, ջուրը կես գին են հաշվըմ, էս էլ պըտի ընդհանուր լինի: Ես սաղ կյանքս կըրգադած շալվար եմ հագել, պակաս-պռատ էլ կերել եմ՝ էս տունը սարքել եմ, էն ժամանակ գյուղի ամենալավ տներից մեկն ա էղել, բայց հիմա քանդվըմ ա` ի՞նչ անեմ բա»:

Խոսելով գյուղի այլ խնդիրներից՝ Սերյոժա պապը ասաց, որ գնում ես ուրիշ գյուղեր՝ մինչեւ գյուղամեջ, դպրոց, գերեզմանատուն, ասֆալտապատած է, իսկ իրենց գյուղի կենտրոնական փողոցը ամոթալի վիճակում է. «Էս տեսակ գյուղ մեկ էլ էստեղից էրեւացող ադրբեջանական գյուղ կա` Հավուշ ա կոչվըմ, էդենց քարըքանդ ըլլած, մեկ էլ էդ գյուղն ա, բա ամոթ չի՞»:

Սերյոժայի կինը՝ տիկին Էմման էլ հենց սկսեց ամուսնու ու ընտանիքի մասին խոսել, մի հպարտ կեցվածք ընդունեց, աչքերը փայլեցնելով, ժպտալով ասաց. «Սերոժը հողի, ջրի հետ կապված մարդ ա` մինչեւ էս վերջերն էլ բաղչա ա գցել: Աստուծ ամենաշատը շնորհակալ եմ իմ թոռներով` սաղ սովորած են, մեծ թոռս՝ Նահապետը Սարգսյան, կինոռեժիսոր է. անցյալ տարի է ավարտել ուսումը, այս տարի էլ մրցույթին 2-րդ տեղն է գրավել»:
1961 թվականին կողքի տնից հարեւանի տուն հարս եկած տիկին Էմման ժպիտով եւ առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով է հիշում այն հին՝ 200 տարվա տԽաչիկում հողամաս են մշակում թուրք «չասավոյի» ավտոմատի նշանակետի տակ
Ադրբեջանին սահմանակից այս գյուղի բնակիչներն ասում են՝ այնքան խնդիրներ ունեն, կարծես որեւէ պաշտոնյա Խաչիկի գոյության մասին չիմանա էլ ունն
ու կենցաղը, որը մինչեւ հիմա իր ասելով՝ սրբությամբ պահում է. «Այս տունը ինձ համար ոնց որ թանգարան լինի` տե՛ս ճախարակը, փայտից տաշտը, որի մեջ խմոր էինք հունցում, իլիկը, որով թել ենք մանել` էս, կիսուրս, կիսուրիս կիսուրը, երդիկով տուն ա, թորենը (թոնիր-Ա. Մ.) դեռ մնացել է. քուրսի էինք սարքում, էն որ ձմեռը կողը նստում, ոտերներս ներս էինք քցում՝ տաքանում: Մեր ժամանակները հարսները պիտի շուտ վեր կենային: Ես որ ամուսնացա, ինձ առանձին սենյակ տարան, բայց առավոտ շուտ պըտի արթնանայի, որ կեսուր-կեսրարս վեր կացած չըլնեին: Կիսրարս որ քնում էր, գուլպեքն էի հանում, ոտերն եւ գլուխն էի լվանում, մինչեւ կիսուրիս մեռնիլը ես եմ լողացրել, բա հըմի տհենց բան կա՞: Ամեն ինչ փոխվել ա էս դարումը»:

Խաչիկի բնակիչներն ասում են, որ իրենց միայն ընտրությունների ժամանակ են հիշում, ամեն նախընտրական շրջանին այցելում են թեկնածուներ, որոնց անունները չեն էլ հիշում, քանի որ նրանցից որեւէ մեկի հետ մեծ հույսեր չեն կապում, գալիս են՝ խոստումներ տալիս ու հենց գյուղից ոտները մի քայլ հեռու գցում են, Խաչիկի մասին մոռանում են:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում` Սերյոժա պապն ու Էմմա տատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930