10-ամյա վերանորոգումից հետո օրերս Մոսկվայում բացվել է Եվրոպայում ամենամեծ մզկիթը: Բացման արարողությանը ներկա են գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայից հատուկ ժամանած Ռեջեփ Թաիփ Էրդողանն ու Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը եւ ուրիշներ: ՌԴ նախագահը, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է, որ մահմեդական տաճարը կնպաստի ռուս եւ Ռուսաստանում ապրող այլ ժողովուրդների միջեւ հարաբերությունների հաստատմանը:
Մահմեդական հավատի տունը, որ եռահարկ է, հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական ամենավերջին լուծումներով, բարձրախոսներն ու հսկայական տեսախցիկները հնարավորություն են ընձեռում իմամին լսել ու տեսնել հսկայական շենքի ցանկացած անկյունից:
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015