Նրանք ստացել են բեկորային վնասվածքներ
Այսօր երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորվել էին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներ, 1953թ. ծնված Արփիկ Մարալչյանը եւ 1972թ. ծնված Արմեն Հախվերդյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Ա. Մարալչյանը այժմ բուժում է ստանում ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքում, նրա վիճակը բարվոք է: Նա ստացել է սրունքի թափանցող վերք:
Արմեն Հախվերսյանը բեկորային վնասվածք է ստացել թեւից: Նա Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժօգնություն ստանալուց հետո իր տուն է տեղափոխվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ