Նոյեմբերյան քաղաքից երեխաները տարհանվել են
Այսօր երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում, իրենց տան մեջ զոհվել են գյուղի 40-ամյա բնակիչ Սոնա Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի Պառավաքարում զոhվել է 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Բերդավանի ռմբակոծությունից վնասվել է նոր նորոգված մշակույթի տունը, գյուղի առանձնատներ:
4 արկ ընկել է Նոյեմբերյան քաղաքում, այդտեղից տարհանվել են մանկահասակ երեխաները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՊԿ = ձևական մի կառույց. օր ու գիշեր ռմբակոծում են Տավուշի մարզը, բայց ՀԱՊԿ-ը գոնե սինվոլի՛կ որևէ քայլ չի ԱՆՈՒՄ: Մի օրինակ բերեմ. երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, ՆԱՏՕ-ն հակահրթիռային կայաններ տեղադրեց Թուրքիայում՝ որպես դաշնակցության սինվոլ: Թուրքիային սրանք սկի պետք չէին. հարցը մեսիջն էր հակառակ կողմին: Իսկ ՀԱ՞ՊԿ-ը. դեռ ավելի ժամանակակից զենքեր են տալիս Ադրբեջանին. իբր «բիզնես» է: