Անցած տարի Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած դատական նիստում ամբաստանյալների պաշտպանները ներկայացրին պաշտպանական ճառերը:
Ըստ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանի, իր պաշտպանյալը պետք է արդարացվի, ընտրված խափանման միջոց կալանավորումն էլ պետք է փոխվի:
Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ հրաժարվեց ճառով հանդես գալու իրավունքից, միայն դատարանին խնդրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատական ակտ կայացնելիս՝ հաշվի առնի դատարանում արդեն ներկայացված նրան բնութագրող տվյալները: Հետո պնդեց, որ իր պաշտպանյալը տուժող է. «…Դժվար թե նիստերի դահլիճում գտնվողներից մեկն ինձ համոզի, որ Գոռ Առաքելյանն այն երիտասարդն է, որի նկատմամբ հնարավոր կլինի բռնություն կիրառել, ի՞նչ է նշանակում, այսինքն նրան հարվածեն, ինքն իր մեքենայի մեջ նստի և որևէ գործողություն չիրականացնի՞: Չի եղել նման բան»:
Նա որպես մեղմացուցիչ հանգամանք մատնանշեց իր պաշտպանյալի հաշմանդամ ծնող ունենալու փաստը, ասաց իր պաշտպանյալը միակ կերակրողն է:
Կարդացեք նաև
Արայիկ Ալվանդյանն էլ կարճ խոսեց, դատախազի կողմից միջնորդված պատժաչափը բավական խիստ համարեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ