Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվել է ՉԺՀ քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Սեպտեմբեր 24,2015 17:49

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2015թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ Ա.Մկրտչյանն իր անձնական օգտագործման «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով ՉԺՀ քաղաքացի Ջինք Մինգուանգի Շուին Կապան քաղաքից Մեղրի քաղաք տեղափոխելու ընթացքում բացահայտ հափշտակել է վերջինիս անձնական իրերը և կանխիկ գումար: Տուժողին պատճառված նյութական վնասը գնահատվել է 1 միլիոն 185.609 դրամ, ինչը նախաքննության ընթացքում լիովին վերականգնվել է։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930