ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08:30-ին ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տներից մեկի հարակից այգում, ծառից կախված վիճակում հայտնաբերվել է նույն գյուղի 38-ամյա բնակիչ Էդ. Միքայելյանի դին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ տղամարդուն կախված վիճակում հայտնաբերել է մայրը: Վերջինս ամուսնու հետ կտրել է ծառին փաթաթված պարանի մի հատվածն ու որդու դին տեղափոխել ծառի մոտ:
Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են երկու մասից բաղկացած պարանը և դանակը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում պարզելու մահվան պատճառն ու հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին