Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Երիցանը նշանակվեց ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի նախագահ

Սեպտեմբեր 24,2015 16:50

2015 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) հերթական 8-րդ նիստը:

*Ելնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հունիսյան (2006թ.) նստաշրջանի ընթացքում ընդունված հռչակագրի դրույթներից՝ սկսվեց ՀԱՊԿ անդամ պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակներին արձագանքման բնագավառում համագործակցության մեխանիզմների ձևավորման գործընթացը:

ՀԱՊԿ ԱԻՀԽ ստեղծվել է 2007թ-ին և բավական ակտիվ գործունեություն է իրականացրել:
Խորհուրդը կազմված է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով գերատեսչությունների ղեկավարներից:

ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստերն անց են կացվում տարին մեկ անգամ`

1. 2008թ. մարտի 18 – ք. Մոսկվա (Ռուսաստան)
2. 2009թ. նոյեմբերի 26 – ք. Մոսկվա (Ռուսաստան)
3. 2010թ. դեկտեմբերի 1 – ք. Մոսկվա (Ռուսաստան)
4. 2011թ. հոկտեմբերի 11 – ք. Երևան (Հայաստան)
5. 2012թ. օգոստոսի 16 – ք. Մինսկ (Բելառուս)
6. 2013թ. հուլիսի 16 – ք. Գոմել (Բելառուս)
7. 2014թ. սեպտեմբերի 5 – ք. Ալմաթի (Ղազախստան)
8. 2015թ. Սեպտեմբերի 22 – ք. Սոչի (Ռուսաստան)

Նիստից առաջ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը և Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Վ.Վաշչենկոն ստորագրել են Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության բելառուսա-հայկական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:

Նիստը նախագահում էր Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Վ.Բոժկոն: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան, ՀԱՊԿ ԱԻՀԽ անդամներ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը, Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Վ.Վաշչենկոն, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Կ.Բորոնովը, Տաջիկիստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի նախագահ Խ.Աբդուրախիմովը, փորձագետներ և ներկայացուցիչներ ՀԱՊԿ քարտուղարությունից ու արտակարգ իրավիճակների հարցերով գերատեսչություններից:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս.Ազարյանը և ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ.Հովհաննիսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 11 հարց, որի 3-րդ կետը վերաբերում էր Հայաստանում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծմանը:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների հզորացմանը, ինչպես նաև կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնը կնպաստի նաև մարդասիրական արձագանքման խնդիրների լուծմանը Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև երրորդ երկրների տարածքում։ Համատեղ կենտրոնը դառնալու է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների փորձարկման և ներդրման կենտրոն: Այն նաև կատարելու է ուսումնական կենտրոնի դեր` տարածաշրջանի և ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համար:

Տարածաշրջանում եզակի կենտրոնը հագեցած կլինի նորագույն տեխնիկայով, աշխատանքային և կենսաապահովման բոլոր պայմաններով: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում տեղակայված կենտրոնի 17.5 հա մակերեսով տարածքում կառուցել է վարչական շենք, հիմնովին վերանորոգել առկա շենք-շինություններն ու պահեստները և բարեկարգել տարածքը, իսկ ռուսական կողմը կհոգա տեխնիկական հագեցման և պահուստների ապահովման խնդիրները:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է զգալի աշխատանք:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կենտրոնին օգտագործման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի տարածքում հատկացվել է 17,2հա տարածք, կառուցվել են վարչական շենք և դասասենյակներ 600մ2 մակերեսով, կապիտալ վերանորոգվել են կենտրոնում գտնվող շենքերն ու շինությունները 2950մ2 մակերեսով, վերականգնվել են ենթակառուցվածքները:
Ա.Երիցյանը հույս հայտնեց, որ կողմերը կկատարեն 2015թ. մայիսի 15-ին Մոսկվայում ստորագրված կենտրոնի ստեղծման համաձայնագրով նախատեսված պարտավորությունները:

Ելույթի վերջում Ա.Երիցյանը ներկաներին լրացուցիչ տեղեկացրեց, որ 2015թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության որոնողափրկարական թիմը հաջողությամբ անցել է քաղաքային որոնողափրկարարական թիմի (ՔՈՓ) ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին (INSARAG) անդամակցելու որակավորման վերջնական թեսթավորումը և ստացել է INSARAG-ի վկայական, դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:
Համաձայն նիստի օրակարգի 11-րդ և 12-րդ կետերի՝ քննարկվեց և հաստատվեց ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահությունը Հայաստանին փոխանցելու, ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանին նշանակելու ու ՀԱՊԿ ԱԻՀԽ հերթական՝ 9-րդ նիստը 2016թ. սեպտեմբերի 2-6-ը Երևանում անցկացնելու հարցերը:

Նիստի ընթացքում քննարկվեցին հարցեր, կապված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. Նստաշրջանի արդյունքների, ՀԱՊԿ ԱԻՀԽ գործունեության, 2015թ. ուսումնավարժությունների և այլ համատեղ միջոցառումների պլանի իրականացման, իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական տեղեկատվական տարածության գործունեության, ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման համակարգի զարգացման հետ կապված այլ հարցեր:
Նիստի ավարտին պատվիրակությունները փոխանակվեցին նվերներով, հնչեցին շնորհավորական ելույթներ, եղան պարգևատրություններ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը պարգևատրվեց ՌԴ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930