Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Սուրբ Աթոռում

Սեպտեմբեր 24,2015 15:55

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հռոմի Սուրբ Վլաս հայկական եկեղեցում կայացավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պերֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ:

Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին հիշատակեց Հայաստանի կողմից 301թ. քրիստոնեությունը, որպես պետական կրոն, աշխարհում առաջինն ընդունելու փաստը: Մասնակիցներն ունկնդիր եղան նաև նորանկախ Հայաստանի և Վատիկանի միջև դեռևս 1992թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-վատիկանյան հարաբերություններում գրանցված ամենակարևոր իրադարաձությունների նկարագրությանը Կարդինալ Սանդրիի կողմից, որոնց գագաթնակետն են հանդիսացել Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի` Հայաստան կատարած պատմական այցը 2001թ. և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցած աննախադեպ ու պատմական Սուրբ պատարագը ս/թ. ապրիլի 12-ին՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Կարդինալն իր ճառում մաղթեց, որպեսզի «Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև բարեկամությունը շարունակվի ու դառնա Կովկասում, Միջին Արևելքում ու համայն աշխարհում խաղաղության պարգև»: Խոսքի վերջում Վատիկանի պաշտոնյան նշեց, որ որպես Ֆրանցիսկոս Պապի պատվիրակ ու ներկայացուցիչ` օրերս մեկնելու է Հայաստան՝ ս/թ. սեպտեմբերի 24-ին մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցելու նպատակով:

Պատարագին հետևեց ընդունելություն, որին ներկա էին Սուրբ Աթոռի պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև հայ և օտարազգի այլ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Հռոմի Հնագիտության Քահանայապետական Ակադեմիայի նախագահ Մարկո Բունոկորեն, Բոլոնիայի համալսարանի միջնադարագիտության և հնագիտության ամբիոնի վարիչ Աննա Սիրինյանը: Վերջիններս հակիրճ ներկայացրին դեսպանության հետ համագործակցությամբ իրականացված իրենց ծրագիրը՝ միջնադարյան Հռոմում հայերի առաջին վկայությունների վերաբերյալ, որն արտացոլվել էր ներկաներին երեկոյի ընթացքում բաժանված, Վատիկանի տպարանի կողմից հատուկ թողարկված գրքույկում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930