ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ սեպտեմբերի 23-ին հանդիպել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների վարույթում քննվող քրեական գործերով ըստ անհրաժեշտության միմյանց իրավական օգնության ցուցաբերումը և դրա արդյունավետության բարձրացումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու մեղավոր անձանց՝ պատժի անխուսափելիությանը։
Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։
Այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը Մոսկվայում սեպտեմբերի 22-ին մասնակցել է ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին