Խորվաթիայի Պորեչ քաղաքում շարունակվում է 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի պատվիրակության երեք անդամներ՝ տղաների առաջնությանը մասնակցող 18-ամյա միջազգային վարպետ Մանվել Պետրոսյանը, 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ ամենակրտսերների՝ 8 տարեկաններ, խմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը (նկարում) խաղացված երեք տուրերում միայն հաղթանակներ են տարել:
Մանվելը գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը, Մամիկոնը եւ Ռոբերտը լրացուցիչ գործակիցներով ընթանում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 6-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ porsc2015.org-ի