Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է 2015 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

Սեպտեմբեր 24,2015 15:23

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի հունվար-օգոստոսին կազմել են շուրջ 740.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 795.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 83.7%‑ով և 82.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 1.9%‑ով կամ 13.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների աճով: Պետական բյուջեի եկամուտների 93.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.8%-ը` այլ եկամուտների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 693.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 83%-ը: 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.4%‑ով կամ 99.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 54.8 մլրդ դրամ պակասուրդով` ճշտված ծրագրով նախատեսված 76.2 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31.3 մլրդ դրամ փաստացի հավելուրդի դիմաց:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ֆինանսների  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930