Լիբանանում ընթացող շախմատի Բեյրութի 8-րդ միջազգային մրցաշարի չորրորդ տուրում կարեւոր մեկ միավոր կորցնելուց հետո հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը (նկարում՝ աջից 1-ին պլանում) հաջորդ իսկ օրը սեւերով պարտության մատնեց տանտերերից միջազգային վարպետ Նաբիլ Խեչենին եւ չորս միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Նա ընդամենը մեկ միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, ֆրանսիացի Մանուել Վալեսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ andib.org-ի