Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը Սահմանադրական փոփոխությունների նախագծում ռիսկեր է տեսնում

Սեպտեմբեր 24,2015 14:52

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունները քննադատման ենթակա չեն:

Այսօր «Հայացք» ակումբում նա ասաց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ մեծ կոնսոլիդացիա ապահովի և քաղաքական քննարկումների պակաս էլ չլինի:

Տիկին Աճեմյանը կարծում է՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները վերջ տվեցին բոլոր հարցերին ու անտեղի շահարկումներին:

«Շատ տեսակետներ կան, որ այս փոփոխությունները թաքնված նպատակներ են հետապնդում, հավատացնում եմ՝ որևէ թաքնված նպատակ ՀՀԿ-ն չունի, առաջարկը եկել է հասարակությունից, հենց ընդդիմությունից»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդդիմության լիազորությունների ավելացում:

Նա նաեւ անդրադարձավ ԱԺ քննարկումներին, համարեց քննարկումը աննախադեպ.
«Այն գործիչները, որոնք բոյկոտելու կոչ էին անում, իրենք էլ մասնակցեցին քննարկմանը ու կառուցողական մոտեցումների շնորհիվ հնչեցին պրոֆեսիոնալ մոտեցումներ, նաև ընդդիմադիր գործիչների կողմից քննադատության դրույթներն ընկալվեցին որպես առաջարկ»:

Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մայր օրենքն է, ճակատագրական փոփոխությունները. «Եթե որևէ մեկը համարում է իրեն ՀՀ քաղաքացի, ապա պետք է մասնակցի փաստաթղթի հանրաքվեին… իհարկե, կան ռիսկեր: Բոլոր բարեփոխումներն էլ ունենում են ռիսկեր, բայց պետք է այնպես անել, որ դրանցից զերծ մնանք: Դժվարություններ լինելու են, բայց պետք է կարողանանք նոր քաղաքական մշակույթ ձևավորել և առճակատումներից խուսափել, որ եթե նույնիսկ իշխանափոխություն լինում է, առանց ցնցումների իրականացվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930