Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Գյումրիում խիստ զրույց ունեցավ Սամվել Բալասանյանի հետ

Սեպտեմբեր 24,2015 14:35

Այսօր Գյումրիում Հռոմի պապի ներկայացուցիչ, Արեւելյան կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ եւ Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի համանախագահությամբ տեղի ունեցավ «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ նորակառույց եկեղեցու օծումը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ականներ, կաթողիկե համայնքը ղեկավարող գյուղապետեր, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, միջազգային բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գյումրիում, ինչպես միշտ, նախագահի հետ լրագրողներին շփվելու ոչ մի հնարավորություն չտրվեց: Նախքան նրա Գյումրի ժամանելը, հավատարմագրված լրագրողների փաստաթղթերը ու պայուսակների պարունակությունը ստուգելիս, նախազգուշացնում էին, որ հարցազրույց նախատեսված չէ:

Serj_Gyumri_3Այդուհանդերձ լրագրողներն ականատես եղան ուշագրավ մի դրվագի: Եկեղեցու՝ մոտ 2-2,5 ժամ տեւած օծումից հետո, երբ նախագահը դուրս եկավ փողոց հեռանալու, հրաժեշտ տալու ժամանակ առանձնացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ու ի ցույց բոլորի, այդ թվում նկարահանող լրատվամիջոցների, փողոցի մեջտեղում խիստ ու բարկացած հայացքով առանձնազրույց ունեցավ Գյումրու քաղաքապետի հետ:

Serj_Gyumri_1 Սա տեւեց մոտ 7-8 րոպե, լրագրողները հետաքրքրությունից դրդված՝ մեկը մյուսին հարցնում էին՝ «Տեսնես ի՞նչ խոսեցին, ինչո՞ւ էր այդպես բարկացած նախագահը, նկատողությո՞ւն էր տալիս»: Լրագրողներից մեկը նույնիսկ կատակեց. «Չլինի՞ մյուս ընտրություններին նոր քաղաքապետ ունենանք»:

Որեւէ հնարավորություն չեղավ առանձնազրույցի մասին հարցնել գոնե Գյումրու քաղաքապետին. նախագահի հեռանալուց հետո բոլորը մի մարդու պես վայրկենաբար հեռացան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սառիկ says:

    ֆինական կլիզմա?ուշացած է ,բայց տեղին հաստատ

  2. Մանե says:

    Հա եթե չգիտես ինչու՞ է զայրացել, ինչու՞ ես նման հոդված գրել, աղջիկ ջան:

  3. Արևիկ says:

    Քազաքապետը հաստատ ավելի շատ օգուտ է տվել Գյումրիին քան Նախագահը, խոսելու տեղ չունի:

  4. Մկո says:

    Պաղ պզին բալասանյանին, վախտն է, տռզել է արդեն,գործ չի էրել քաղքի մեջ, հմի էլ ուրիշ աֆերիստություն կենե՝տուֆով փողոց յանի կշինե, ու տուֆի թոզը գյումրեցոնց շնչել կուդա, վով է տեսել քյասիբների մազերը կտրել տա քրոջ աղջկա դալլաքնոցում, ու լողծնե քաղաքապետարանի բաղնիքում, էրկու գործի հմար փող դուրս գրե ամեն ամիս բուջեից,անունն էլ բարեգործություն դնե, օղուլ, էս ում հասավ սարի պես քաղաքս, հայ-հայյյյյյյյյյյյ, կըսեր Ֆրունզս

  5. Սուսան says:

    Սերժ Սարգսյանն էլ ընդունեց, որ սխալ մարդու է վստահել Գյումրի քաղաքը:Լավ է ուշ քան երբեք:Երկար բոյը կառնի կկանգնի ժողովրդի դեմ ու ոչինչ չունի ասելու, որովհետև ոչնչից տեղյակ չէ ,թե ինչ կկատարվի քաղաքում:Ամեն մի պաշտոնյայից մի-մի բարեկամ ընդունել է քաղաքապետարանում աշխատանքի բերանները փակել ու ինչ ուզում է անում է:ՈՒշքն ու միտքը այն է թե ոնց կուտակի բանկում բացված իր սեփական հաշիվը:Քաղաքի ժողովրդի հաշվին արագ հարստացավ: Քաղաքում սնկի նման սկսել է աճել բալասանյանի օբյեկտները: Այ թե ինչով է զբաղված չսիրված քաղաքապետը:Ինչպես պիտի ուղղի իր սխալը նախագահը, որ քաղաքի ժողովուրդը չտուժի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930