Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում 1 տոննա դիզվառելիք է գողացել. Росбалт

Սեպտեմբեր 24,2015 13:45

Ռուս ոստիկանները բացահայտել են Մոսկվայի նավթամուղներից մեկից գողություն կատարած անձին: Այս մասին «Росбалт»-ին տեղեկացրել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից:

Նշված է, որ ՌԴ ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մոսկվայում գտնվող նավթամուղներից մեկից դիզելային վառելիք է գողացվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 48-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում է դիզվառելիքը գողանալու մեջ:

«Պարզվել է, որ տղամարդն իր ամառանոցի տարածքից ծակել է նավթամուղը եւ գողացել մոտավորապես 1 տոննա դիզելային վառելիք: Նյութական վնասը կազմել է 35 հազար ռուբլի: Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով (գողություն նավթամուղից, գազատարից): Այս հոդվածով նախատեսվում է 6 տարվա ազատազրկում»,- հաղորդել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930