Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների երեկվա հանդիպումը ծրագրից դուրս էր: «Երևի թե Էրդողանը ներքին կարգով ցանկություն է հայտնել մասնակցելու Մոսկվայի մզկիթի բացմանը: Ուրեմն անհանգստացած է ինչ-ինչ հարցերից և ցանկացել է կարգավորել դրանք»,-կարծում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Թեև արտաքուստ կարող են մեղրային թվալ ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն իրականում, ըստ թուրքագետի, կան մի շարք հարցեր, որոնց շուրջ այդ երկրները անհամաձայնություն ունեն. «Եվ դժվար թե առաջիկայում դա փոխվի: Հարաբերություններն ավելի լարվեցին, երբ Հայոց ցեղասպանության միջոցառումներին եկավ մասնակցելու Պուտինը, արտասանեց ցեղասպանություն բառը: Բացի այդ, Թուրքիայի համար խնդրահարույց է մնում Սիրիայի, Ղրիմի թաթարների հարցը»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Թուրքիան վաղուց է ասել,որ շատ երկրներ զենքեր են արտադրում, իսկ մենք մեր փափուկ բարձը կարողանում ենք ճիշտ օգտագործել:Թուրքը միշտ մնացել է նույնը՛ բարձը ձեռքին: