Երկու տարեկան Լիլիթն այսօր ընտանիքի անդամների հետ Բաղրամյան 26-ի դիմաց էր։
«Մեր պահանջը չի հասնում տեղ, հույս ունենք, որ Սերժ Սարգսյանը մեր հարցը կլուծի»,- ասում է Լիլիթի մայրը՝ Հայարփի Հովհաննիսյանը։
2013 թ. գազի պայթյունի հետեւանքով 8 հոգանոց ընտանիքը մնացել առանց տան։ Արդեն 2 տարի է՝ նրանք չեն կարողանում ստանալ համարժեք փոխհատուցում։ Պետրոսյանները պնդում են, որ մեղավորը «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունն է։ Ընտանիքը ոչ միայն տանիքից է զրկվել, այլ նաեւ պայթյունի հետեւանքով վնասվել է Արտակ Պետրոսյանի աջ ձեռքը, այն պետք է պլաստիկ վիրահատության ենթարկվի։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ