«Անձեռնմխելի պահուստ: Բանավեճեր քաղաքականության և մշակույթի մասին» ամսագրի (գլխավոր խմբագիր` Իրինա Պրոխորովա) հերթական համարում հրապարակվել է գրախոսություն Ռայմոնդ Գրորգյանի «Հայերի Ցեղասպանությունը. ամբողջական պատմություն» գրքի վերաբերյալ:
«Հայաստանի սև գիրքը» նյութի հեղինակներ, պատմաբաններ Պյոտր Ալեքսանդրով-Դերկաչենկոն և Յուրի Նավոյանը ռուսաստանյան ընթերցողին են ներկայացնում հայոց ցեղասպանության մասին հիմնարար հետազոտությունը, ուր Ռայմոնդ Գևորգյանը վերլուծում է Օսմանյան Կայսրությունում հայերի մասսայական ոչնչացման բոլոր գործոնները, ներկայացնում է շատ արխիվային փաստաթղթեր, բացահայտում է ցեղասպանության հոլովույթը, ինչպես նաև ուշադրություն է դարձնում միջազգային հանրության կողմից ցեղասպանության փաստի ճանաչմանը: