Ս/թ սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության տարեդարձի օրը, տեղի է ունեցել հաշվեհարդար՝ ՀՀ Գերագույն Խորհուրդի պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվիստ, ազատամարտիկ, ՀՀ ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Սմբատ Հակոբյանի նկատմամբ։
ՀՀ Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբի նախագահությունը՝
դատապարտելով Սմբատ Հակոբյանի նկատմամբ իրագործված բռնարարքը,
պահանջելով մեղավորներին պատժելուց բացի հանրությանը ներկայացնել բռնարարքի իրական դրդապատճառները,
Կարդացեք նաև
դիմում է քաղաքական պայքարի ելած ուժերին, առաջարկելով քաղաքական տարաձայնությունների դրսևորումներում լինել հանդուրժող և քաղաքակիրթ։
ՀՀ Գերագույն Խորհուրդ
պատգամավորական ակումբի նախագահ
Վարդան Պետրոսյան