Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը փնովում է 1995-ի Սահմանադրությունը

Սեպտեմբեր 24,2015 12:45

«Ակնհայտ է, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը մարդակենտրոն իշխանություն չապահովեց: Այն անձնակենտրոն էր, որտեղ հիմնականում անտեսված էին մարդու իրավունքները»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց 1995-ին եւս իշխանական վերնախավի դերակատարներից, այժմ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Իշխանական պատգամավորը, բնականաբար, այն կարծիքին է, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական եւ հասարակական կոնսոլիդացիա կա: Դրա ամենավառ օրինակը նա համարում է ընդդիմադիր ՀԱԿ-ին, որը կտրականապես դեմ էր արտահայտվում բարեփոխումներին` հրաժարվելով բովանդակային բանավեճից, բայց, այնուհանդերձ, ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, մասնակցում են քննարկումներին: ՀՀԿ-ական պատգամավորը մատնանշում է ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջարկները, որոնք ընդունվել են իշխանության կողմից:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, սահմանադրական հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի սկզբին: Նա երկար խոսեց նաեւ առաջարկվող բարեփոխումների` իր գնահատմամբ, դրական ասպեկտներից:

«Ոչ»-ի ճակատին, իշխանական պատգամավորն ընդամենը խորհուրդ է տալիս ծանոթանալ նախագծին եւ բովանդակային առաջարկություններով հանդես գալ:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները խորհրդարանում մեկնարկել են սեպտեմբերի 15-ից: Հոկտեմբերի 5-ին մեկնարկող քառօրյայում նախագիծն արդեն քվեարկության կդրվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930