Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard-ը հայտարարում են “Գնում ենք Ռիո” ակցիայի մեկնարկը

Սեպտեմբեր 24,2015 12:34

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հերթական արշավը մրցանակների խաղարկությամբ բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ օգտվում են բանկային քարտերից:

Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro® և MasterCard® քարտատերերը, ինչպես նաև նրանք, ովքեր ակցիայի ընթացքում ձեռք կբերեն նշված քարտերը: 2015 թ. սեպտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում և արտերկրում կատարած գնումների դիմաց (ներառյալ Internet-գնումները) քարտերով ընդհանուր 300 000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով վճարում կատարողները եզակի հնարավորություն կստանան շահելու հրաշալի մրցանակներից մեկը՝ սմարթ-ժամացույց (խաղարկվում է 5 կոմպլեկտ, յուրաքանչյուրի արժեքը՝ 300 000 դրամից ավելի) կամ գլխավոր մրցանակը՝ ուղեգիր 2 անձի համար դեպի Ռիո դե Ժանեյրո՝ 2016 թ. կայանալիք Կարնավալին: Կարնավալն անցկացվում է տարին մեկ անգամ՝ փետրվար ամսին և տևում է 4 օր ու 4 գիշեր:

Մրցանակների խաղարկությունը կկայանա 2016 թ. հունվարին հեռուստատեսության ուղիղ եթերում: Հաճախորդները հնարավորություն կունենան հետևել խաղարկությանը և անմիջապես իմանալ հաղթողների անունները:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «MasterCard-ը գլոբալ վճարային համակարգի առաջատարներից է: Մենք արդյունավետ համագործակցում ենք, և առաջին անգամը չէ, որ համատեղ խթանող արշավներ ենք անցկացնում, ստանալով դրական արձագանք մեր հաճախորդներից: MasterCard համակարգի միջոցով անկանխիկ վճարումներ կատարելը ոչ միայն անվտանգ և հարմար է: ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով վճարումներ կատարելու շնորհիվ մեր հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի շահել թանկարժեք մրցանակներ և անցկացնել անմոռանալի օրեր Ռիո դե Ժանեյրոյում»:

Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում MasterCard ընկերության կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաև. «Մեր օրերին մարդիկ նախընտրում են գնումներ կատարել երբ ու ինչպես իրենց հարմար է: Գնահատելով սեփական ժամանակը՝ նրանք ավելի հաճախ են ընտրում վճարումների այնպիսի հնարավորություններ, որոնք կապված են բանկային քարտերի հետ՝ այսինքն, թե՛ հասարակ խանութում, թե՛ համացանցով գնումներ կատարելիս վճարում են պարզ, արագ և անվտանգ միջոցով: Մեր գործընկերոջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ մենք պատրաստել ենք հրաշալի նվերներ MasterCard վճարային համակարգի բոլոր քարտատերերի համար և ուշադիր ու մեծ հետաքրքրությամբ հետևելու ենք նոր մրցույթի զարգացմանը, որի եզրափակիչ փուլում սպասվում է անգին նվեր:»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930