Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանն` ԱԱԾ-ի հետ, ընդդեմ Զարուհի Փոստանջյանի

Սեպտեմբեր 24,2015 12:35

«ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, իբրեւ հայ կին եւ հայ մայր, պետք է լինի համեստ եւ անօրինական իշխանափոխության կոչեր չանի»,- սա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքն է, որը իշխանական պատգամավորն այսօր բարձրաձայնեց «Հենարան» մամուլի ակումբում:

Հիշեցնենք, օրերս ԱԱԾ-ն սպառնացել էր ընդդիմադիր պատգամավորին:

«ԱԱԾ-ի շենքը, որտեղ նաեւ գտնվել է Գարեգին Նժդեհը, որտեղ եղել է նաեւ իմ պապիկը, որտեղ եղել է իմ եղբայրը, որտեղ եղել են մեր հասարակության օրինավոր շատ եւ շատ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են թե՛ կտտանքների, թե՛ ապօրինությունների, Չարենցն է վերջիվերջո այնտեղ եղել, դա իրոք պետք է քանդենք, մենք դա չպետք է թույլ տանք մնա, եւ այնտեղ պետք է հիմնենք թանգարան»,- խորհրդարանում հայտարարել էր Զարուհի Փոստանջյանը:

«21-րդ դարում «Բաստիլներ քանդող», ժամանակավոր կառավարություններ ձևավորող, իրենց հեղափոխական բառապաշարով հասարակությանն ակնհայտորեն հոգնեցրած և պետականության հզորացման գործում անվտանգության մարմինների դերը չհասկացող գործիչներին օգտակար կլիներ ժամանակ առ ժամանակ հաշվի նստել այն պարզ ճշմարտության հետ, որ ԱԱԾ-ն «КГБ» և «НКВД» չի և որ այստեղ ծառայել ու ծառայում են բազմաթիվ նվիրյալ հայորդիներ, ովքեր հակառակորդի ահագնացող թշնամական վարքագծի պայմաններում ամենօրյա ծանր աշխատանքով ապահովում են, այդ թվում տիկին Փոստանջյանի անվտանգությունը»,- հակադարձել էր ԱԱԾ-ն` զգուշացնելով, որ ցանկացած նման կոչ, առավել եվս գործողություն, կկանխվի ԱԱԾ-ի տրամադրության տակ գտնվող բոլոր օրինական միջոցներով:

Իշխանական պատգամավորը համաձայն չէ, որ Զարուհի Փոստանջյանը կարծիք է հայտնել: Ըստ Գագիկ Մելիքյանի, Զարուհի Փոստանջյանը կոչ է արել քանդելու, ավիրելու, անօրինական ճանապարհով իշխանափոխություն անելու, ինչն անթույլատրելի է: Գագիկ Մելիքյանն ԱԱԾ հայտարարությունը համարում է տեղին, համարժեք եւ օրենքի շրջանակներից բխող:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930