Լրահոս
Օրվա լրահոսը

էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված ծախսերի մի մասի հաշվին իրականացնել որևէ ծրագիր սահմանամերձ գյուղերից մեկում

Սեպտեմբեր 24,2015 12:28

Մեկ տարի առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ, որպես նվեր, ծախսերի մի մասն ամեն տարի ուղղել սահմանամերձ մի գյուղի որևէ խնդիր լուծելու նպատակով:

Անցյալ տարի առաջարկս չի ընդունվել, համարձակվում եմ այս տարի կրկնել այն ու ասել, որ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը պարզապես նախանձով է նայում, թե ինչպես Երևանում մեզ թույլ ենք տալիս նման ահռելի ծախսեր, երբ կան գյուղեր, որոնք ունեն, օրինակ ջրի, դպրոցի կամ մանկապարտեզի խնդիր:

Որքան լավ կլիներ, եթե Երևանի այս տարվա հերթական տարեդարձի առթիվ որևէ գյուղի մի խնդիր լուծեինք,այդ գյուղի ժողովուրդը որքան ուրախ կլիներ ու կզգար, որ ինքը գտնվում է նաև Երևանի իշխանության ուշադրության կենտրոնում:

Կան երիտասարդներ, ովքեր սահմանամերձ գյուղերի հոգսերով մտահոգված, իրենց պարտքն են համարում սատարել նրանց, բայց նրանց ուժերն անհամատեղելի են մայրաքաղաքի հնարավորությունների հետ: Կարծում եմ երևանցիներս նույնպես մեզ լավ կզգայինք:

Այն շռայլությունը, որը թույլ ենք տալիս Երևանում, չափազանց խտրական մոտեցում է, կարծում եմ անհամատեղելի մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների աղքատ իրականության հետ, անարդար է ու անհասկանալի նաև երևանցիներիս համար:

Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ քննարկել երևանցիներիս առաջարկն ու այս տարի էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված ծախսերի մի մասի հաշվին իրականացնել որևէ ծրագիր սահմանամերձ գյուղերից մեկում:

 Անահիտ Բախշյան

 Երևանի ավագանու «Բարև Երևան»

 Խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930