Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց Հայաստանը դեպի Ռուսաստան մի քայլից ավելին է անում, այնտեղ հիշում են, որ մարտի 1 է եղել. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 24,2015 12:21

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի գործով որոշակի տեղաշարժ է նկատվում, սեպտեմբերի 1-ին ԵԴ-ն ըստ էության վարույթ է ընդունել այդ գործը, եւ հիմա սկսվել է կոմունիկացիայի փուլը, երբ դատարանը գործի շրջանակներում հարցադրումներ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ գործի ընթացքի եւ փաստահավաք խմբի բացահայտումների մասին։

Ջեմմա Վարդումյան (մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը)

– Կարելի՞է ԵԴ-ի այս քայլի հետ հույս կապել։

– Բոլորովին։ Հույսը ո՞րն է։ Եթե այստեղ ամեն ինչ անում են, որ այդ գործի վրա քար գցեն, խանգարեն, եթե մեր գործով քննչական խմբի նախկին ղեկավարին՝ Վահագն Հարությունյանին, պարգեւատրում են, որ լավ կեղծեց, որ գործը կոծկեց, որ մենք մնացինք ձեռնունայն, ո՞նց կարող եմ հույս կապել, գոհ լինել։ Էդ հարցը Եվրոդատարանում ոչ թե քաղաքական են դարձրել, այլ քաղաքականից մի բան էլ ավելի են դարձրել։ Հենց Հայաստանը դեպի Ռուսաստան մի քայլից ավելին է անում, այնտեղ հիշում են, որ մարտի 1 է եղել։ Այդպես չի կարելի։ Սրտացավությամբ ոչ ոք այդ հարցով չի զբաղվում։

– Իսկ Հայաստանում այս ընթացքում մարտի 1-ի գործով որեւէ նորություն կա՞, զոհերի հարազատները հանդիպել էին Գլխավոր դատախազի հետ, դրանից հետո որեւէ նորություն եղե՞լ է, թե չէ։

– Չէ, նորություն չկա։ Դատախազի հետ հանդիպումն էլ մեր սրտի նեղությունից գնացինք։ Եթե չգնայինք, պիտի խաբեին, թե գործի նախաքննությունը գնում է, մնացածը նախաքննական գաղտնիք է։ Էդ շաբլոն բառերն են ասում մենակ։ Դատախազի հետ հանդիպմանը հանգիստ չէի կարող խոսել: Ի՞նչն է նախաքննության գաղտնիք, մարդիկ սպանվել են, ու հիմա գաղտնիք են պահում՝ ով ա հրաման տվել, ով է թիկունքում կանգնել։ Եթե ես մասնագետ չեմ ու խորանում, շատ բան եմ հասկանում, բա այնտեղ պրոֆեսիոնալներ կան, իրենց գործի անունն ինչ է, էլ ինչի են աշխատավարձ ստանում, ի՞նչ են անում էդ քննիչները, որ մեդալ է տալիս նախագահը, ո՞ր մի լավ գործի համար։ Ծնողներին են քննության կանչում։ Ինչո՞ւ են ծնողներին կանչում, ոչ թե էդ գեներալներին, նախագահին, էդ պաշտոնյաներին։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930