Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Թելադրող» ու «կաշկանդող» մթնոլորտ ԵԱՏՄ-ի շրջանակներում չի գործում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 24,2015 12:16

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 -Երբ Հայաստանը անդամակցում էր ԵԱՏՄ-ին, բոլոր կողմերից հայտնում էին, թե այդ կերպ մեր երկիրը կորցրեց իր անկախությունը, քանի որ այսուհետ երկրում կատարվող բոլոր կարեւոր քայլերը ուղղորդվելու, թելադրվելու են հիշյալ տնտեսական միության բարձրագույն խորհրդի կողմից: Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների այս ընթացքը կարծես թե ճիշտ հակառակն է հուշում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Միջազգային որեւէ կառույցի անդամակցելը հանգեցնում է ներքին քաղաքականության, այդ թվում՝ իրավական կարգավորումների միասնականացման գործընթացների, ինչն ինքնին խոցելի չէ, եթե իրականացվում է ողջամտության ու խելամտության սահմաններում: Ի վերջո, տնտեսական փոխհարաբերությունները անհարկի դանդաղում են ոչ միասնական չափանիշների, միմյանցից էապես տարբերվող վարչարարության պարագայում եւ այլն:

Սակայն դա բնավ չի վկայում, որ անվերապահորեն հարկ է նախապատվությունը տալ իրավական համակարգի կատարյալ ունիֆիկացմանը: Ամեն մի երկրի իրավական համակարգ ունի պատմաքաղաքական ու սոցիալական առանձնահատկություններով թելադրված նրբերանգներ, որոնք հանդիսանում են տվյալ պետության իրավական համակարգի հարստությունը, ինքնատիպությունը հավաստող գործոն, ուստի դրանք հնարավորինս անձեռնմխելի են:

Եթե միջազգային կառույցները փորձում են իրավական կարգավորման թիրախ դարձնել նաեւ այլ հատվածները, ապա դա խոցելի է դարձնում ոչ միայն մասնակից պետությունների, այլեւ հենց միջազգային կառույցի անխափան գոյությունը:

Հիշենք, թե ինչպես էին Եվրամիության կառույցները փորձում կիրառման մեջ դնել Եվրամիության սահմանադրության գաղափարը: Անգամ ամենաժողովրդավար եւ եվրոպական արժեքների նկատմամբ անվերապահ վստահություն ունեցող երկրների համբավ ունեցող պետությունների քաղաքացիները հանրաքվեների ընթացքում մերժեցին այդ գաղափարը, ինչից միջազգային կառույցի պատասխանատուները հավանաբար լուրջ հետեւություններ արեցին:

Համամիտ եմ ձեզ հետ, որ այս փուլում այդպիսի «թելադրող» ու «կաշկանդող» մթնոլորտ ԵԱՏՄ-ի շրջանակներում չի գործում, եւ պետք է ջանք չխնայել, որ հետայսու եւս պահպանվի ձեւավորված մթնոլորտը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930