Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պետական անվտանգություն տերմինն ամրագրվել Սահմանադրության մեջ. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 24,2015 12:06

Գործող Սահմանադրության եւ առաջարկվող Սահմանադրության նոր նախագծում ահագին վտանգավոր կետեր կան, որոնք հայտնաբերել են մասնագետներն ու դրա մասին տեղյակ են պահել նախագծի վրա աշխատողներին։ Սակայն դրանից առանձնապես օգուտ չկա. սահմանադրության նախագիծ պատրաստողներն ընդամենը «դե լավ ոչինչ» ասելով՝ իրենց գործն են առաջ տանում։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը այն փոքրաթիվ մարդկանցից է, ովքեր կարդացել են առաջարկվող փոփոխություններն ու այնտեղ ինչ-որ անհասկանալի իրողություններ են հայտնաբերել։ Խոսենք օրինակներով։

Ամառային ամիսների ընթացքում 40-րդ հոդվածում մի շատ վտանգավոր դրույթ է ավելացել։ Խոսքը կրոնական համոզմունքների վերաբերյալ հոդվածի մասին է, որտեղ նշված էր՝ այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով։ Եվ հետո նշվում էր՝ ո՞ր նպատակներից ելնելով՝ հասարակական կարգ, առողջություն եւ բարոյականություն, այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն։ Բայց ամառվա ընթացքում այս նպատակներին ավելացել է պետական անվտանգությունը։

Ի դեպ՝ ստուգեցինք եւ հայտնաբերեցինք, որ հրապարակված տեքստում, իսկապես, պետական անվտանգության նպատակի մասին խոսք չկա։ «Պատկերացնում եք չէ՞ բարոյահոգեբանական ինչ մթնոլորտ է ձեւավորված մեր երկրում աղանդների շուրջ։ Ո՞ւմ էր անհրաժեշտ այս ավելացումը։ Այս դրույթի վերաբերյալ հանրային քննարկում չի եղել։ Ինչո՞ւ է, ուրեմն, պետական անվտանգություն տերմինն ամրագրվել Սահմանադրության մեջ։ Սա ես վտանգավոր դրույթ եմ համարում», եզրափակեց մեր զրուցակիցը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930