Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական հատուկ ծառայությունները կարող էին մասնակցել այդ գործողությանը». ադրբեջանցի քաղաքագետ. 1in.am

Սեպտեմբեր 24,2015 12:02

Վահան Մարտիրոսյանը «ինքնին դատարկություն է», իսկ որպես Ադրբեջանի ներսում քարոզչական գործիք անօգուտ է, որովհետև «ադրբեջանական հասարակությունը շատ լավ գիտի, թե ինչպիսի կոպտությամբ են մարդու իրավունքները խախտվում Ադրբեջանում»: Մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանցի լրագրող և քաղաքագետ Զեյնալ Իբրահիմովը` խոսելով նախորդ շաբաթ Ադրբեջան փախած և Բաքվից քաղաքական ապաստան հայցած Հայաստանի քաղաքացու մասին: Ադրբեջանցի վերլուծաբանը միաժամանակ չբացառեց, որ Մարտիրոսյանին փախուստի գործում օգնել են նաև այլ ուժեր, օրինակ` ռուսական հատուկ ծառայությունները, որովհետև հայ-վրացական և վրաց-ադրբեջանական սահմաններն այդքան հեշտությամբ անցնելը լուրջ կասկածներ է առաջացնում:

– Պարոն Իբրահիմով, ընդհանրապես ի՞նչ տպավորություն եք ստացել այս պատմությունից: Այսօր բոլորին մի հարց է հետաքրքրում` ո՞վ է Վահան Մարտիրոսյանը և ինչո՞ւ նա գնաց այդ քայլին:

– Ես տպավորություն ունեմ, որ Մարտիրոսյանն ինքնին դատարկություն է: Չգիտեմ` ինչպես է նա կարողացել կնոջ հետ դուրս գալ Հայաստանից, եթե նրա դեմ քրեական գործ է հարուցված եղել, և ինչ ճանապարհով է նա հասել Ադրբեջան: Ակնհայտ է, որ սողալով չի անցել սահմանը: Նաև տարօրինակ է, որ ժամանակային առումով այս դեպքը համընկավ Եվրախորհրդարանի բանաձևի հետ, որով Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են երկրում մարդու իրավունքները խախտելու համար:

– Հարցս գուցե դավադրապաշտության ոլորտից է, բայց այդուհանդերձ Մարտիրոսյանի պահվածքը Բաքվի ասուլիսի ժամանակ չափազանց տարօրինակ էր: Որքան գրագետ էր նա խոսում ռուսերեն և որքան պատրաստված, հստակ ու ինքնավստահ էր խոսում: Իսկ գուցե սա ամենևին էլ պատահական մարդ չէ՞: Որքանո՞վ է հավանական, որ նրան օգնել են այլ ուժեր, օրինակ` ռուսական հատուկ ծառայությունները:

– Կարծում եմ՝ ռուսական հատուկ ծառայությունները միանգամայն կարող էին մասնակցել այդ գործողությանը:

– Իսկ ինչպե՞ս է Բաքուն օգտագործում կամ օգտագործելու Մարտիրոսյանին քարոզչական առումով: Օրինակ՝ նրան կօգտագործեն ավելի շատ որպես հայերի վրա հոգեբանական ճնշման միջո՞ց, թե՞ այն, ինչ հայտարարեց նա ասուլիսին, ադրբեջանական հանրության համար նախապատրաստված ուղերձներ էին, թե, տեսեք, «Հայաստանը վատն է, Ադրբեջանը` ժողովրդավարական երկիր է, հայկական բանակը թույլ է, իսկ ադրբեջանցիները աշխարհի լավագույն մարտիկներն են» և այլն, և այլն:

– Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կօգտագործի նրան` որպես հայերի վրա ճնշման գործիք: Իսկ որպես սեփական բնակչության վրա ազդելու միջոց նա անօգուտ է: Ադրբեջանի հասարակությունը շատ լավ գիտի, թե ինչ կոպտությամբ են մարդու իրավունքները խախտվում երկրում: Ավելի շուտ Մարտիրոսյանը կօգտագործվի` որպես Եվրոպայի վրա հոգեբանական ճնշման գործիք, որպեսզի չեզոքացնի Եվրախորհրդարանի բանաձևից և որոշ եվրոպական երկրների խիստ քննադատությունից առաջացած տպավորությունը:

 

Արամ Սարգսյան

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930