Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնա Յուզբաշյան. «Արմենչիկի դեպքում սպասում էի, տարօրինակ է, որ ինձ տվեցին կոչում». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 24,2015 11:46

Էռնա Յուզբաշյանի համար 2015-ը հոբելյանական տարի է. լրանում է նրա ստեղծագործական գործունեության 35-րդ տարին, ինչի առթիվ երգչուհին Հայաստանում է, պատրաստվում է հոբելյանական համերգների։

– Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ուզում եք Ձեր աղջկան «քյարթու» հայի պես դաստիարակել։ Ստացվո՞ւմ է, ձուլվելու վտանգ չկա՞։

– Ինքը քյարթու հայ է, բայց դրա հետ մեկտեղ ասում է՝ ես ամերիկացի եմ, մեր տանն ամբողջ օրը կռիվ է. ինքն Օբամային է սիրում, ես՝ Պուտինին (ծիծաղում է): Աղջիկս հիանալի գիտի, որ ինքը հայ է, այլ կերպ լինել չի կարող։ Բայց նա նույնքան հակասական է, որքան ես։ Կարեւորը նա խոսում է հայերեն։ Մենք տանը երկու լեզվով ենք խոսում՝ ռուսերեն եւ հայերեն, հիմա դուստրս դրանք մի փոքր թուլացրել է. ամեն դեպքում, դպրոցը, ընկերները թողնում են իրենց ազդեցությունը։ Ես աշխատում եմ աջակցել նրան հայերենի հարցում, այնպես անել, որ ինքը չամերիկականացվի, քանի որ ես դա տանել չեմ կարողանում, եթե անկեղծ…

Մի ժամանակ աղջիկս Արմենչիկ էր սիրում, բայց հետը մի քանի խորհրդակցություն անցկացնելուց հետո արդեն չի խոսում այդ մասին (ծիծաղում է):

– Նախօրեին Դուք եւ երգիչ Արմենչիկն արժանացաք Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ Հանրության մի ստվար զանգված տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ Ձեզ, կարծես, նույն հարթության վրա դրեցին. Դուք ի՞նչ կասեք այդ առթիվ:

– Տարօրինակն այն է, որ ինձ են տվել այդ կոչումը. Ես Արմենչիկի դեպքում ավելի շուտ էի սպասում, որ կտան, որովհետեւ, ինչ ասեմ, մարդն աշխատում է, դահլիճներ է լցնում, ինչ-որ մեկը կարող է նրան չսիրել, բայց մեծ մասը սիրում է… Ես նման հարցերին շատ հանգիստ եմ մոտենում, ով ուզում է լինի՝ Արմենչիկը, թե Վարդանչիկը…

 

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930