Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Հայրենիքի դավաճանների ասածները միշտ ավելի օգտակար են». «Հրապարակ»

Սեպտեմբեր 24,2015 10:50

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ողջունում է ԱԱԾ հայտարարությունը. «Ու այսուհետ թող բոլորը մտածեն իրենց հայտարարությունների մասին ու այնպիսի կոռեկտ հայտարարություններ անեն, որով ԱԱԾ-ն կամ նման տիպի կազմակերպությունները չզբաղվեն»։

Այն, որ պատգամավորն անձեռնմխելի անձ է, Բաղդասարյանի խոսքով, նրան իրավունք չի վերապահում «պետությանը վարկաբեկող, ժողովրդին ապակողմնորոշող հայտարարություններ անել եւ մնալ անպատասխան»։

Իսկ ի՞նչն է խանգարում, որ եթե Փոստանջյանն իսկապես անցել է իրավական նորմերը, համապատասխան ընթացակարգով գործընթաց սկսվի երկրի անվտանգությանն «սպառնացող» անձի դեմ, ՀՀԿ-ականն ասաց. «Որեւէ անձ չպետք է անպատիժ մնա», ապա նկատեց, որ համապատասխան կառույցներն իրենց գործը լավ գիտեն. «Եթե ՀՀԿ-ականներից էլ այդպիսի հայտարարություններ կանեն, թող համապատասխան մարմինները հետեւություններ անեն, ես ամենեւին չեմ անձնավորում»։

– Փաստորեն, ԱԱԾ-ն իր իրական գործառույթները կատարելու փոխարեն նոր առաքելություն է որոշել ստանձնել եւ ընդդիմադիր դաշտում վախի մթնոլորտ է փորձում սերմանել։

– Ես չեմ ուզում, որ դուք այդ ջրաղացին ջուր լցնեք, որպեսզի մարդիկ ինչ ուզենան, արտահայտվեն պետության ու պետականության մասին՝ առանց պատասխանատվություն կրելու, մտնեն մարդկանց ընտանիքներ, խարխլեն ամեն ինչ։ Ես դա անթույլատրելի եմ համարում, եւ յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքի կշիռն իմանա եւ առաջին հերթին մտահոգվի պետության շահերով։

– Իսկ չե՞ք կարծում, որ ԱԱԾ-ն իր իրական գործառույթը կատարելու փոխարեն ընդդիմադիր պատգամավորների ելույթները գրաքննելու ու պիտակավորելու գործով է զբաղված։ Ընդամենը մի քանի օր առաջ քրեական գործով անցնող Վահան Մարտիրոսյանին հաջողվեց Հայաստանի սահմանն անարգել հատել ու մտնել Ադրբեջան նաեւ ԱԱԾ-ի անգործության պատճառով։ Ի դեպ, այնտեղ Մարտիրոսյանը շատ ավելի վատ հակահայկական, հակապետական հայտարարություններ է արել։

Մեզ դա չի վնասում, այլ օգուտ է բերում, որովհետեւ հայրենիքի դավաճանների ասածները միշտ ավելի օգտակար են։ Նա հետապնդվող անձ էր, իր կաշին փրկելու համար գնաց թաքնվեց Ադրբեջանում, ԱԱԾ-ն ի՞նչ իմանար, որ նման գործողություն կարող է կատարի, եւ ով է ասում, որ ԱԱԾ-ն չի զբաղվում այդ գործերով։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թաթուլ says:

    – Մեզ դա չի վնասում, այլ օգուտ է բերում, որովհետեւ հայրենիքի դավաճանների ասածները միշտ ավելի օգտակար են։ Նա հետապնդվող անձ էր, իր կաշին փրկելու համար գնաց թաքնվեց Ադրբեջանում, ԱԱԾ-ն ի՞նչ իմանար, որ նման գործողություն կարող է կատարի, եւ ով է ասում, որ ԱԱԾ-ն չի զբաղվում այդ գործերով։

    Վ. Բաղդասարյան, դու գոնե հասկացա՞ր, թե ինչ ասեցիր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930