Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Ոչ»-ի ճակատի եւ առհասարակ այդ փոփոխությունների դեմ պայքարի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին:
– Առաջիկայում հանրահավաքներ անելո՞ւ եք։
– Այո, իհարկե։ Հայաստանի ամբողջ տարածքով մեկ հավաքներ ենք կազմակերպելու, եւ էդ հանդիպումները չեն լինելու միայն մեր կուսակցական շրջանակների հետ, այլ նաեւ հանրության լայն զանգվածների հետ։ Ըստ այդ հանդիպումների էլ, կերեւա հետագա ընթացքը, մենք կարեւոր ենք համարում, որ ժողովրդին բացատրվի այն, որ Սահմանադրության այս նախագիծը
խարխլում է պետականության հիմքերը, որ նոր բերված նախագիծը շատ ավելի վատն է լինելու, քան մինչ այդ կա, ու այդ փոփոխությամբ իրավիճակը երկրում չի բարելավվելու։ Եթե մենք սա կարողանանք հասցնել հասարակությանը, մենք շատ խնդիրներ կարող ենք լուծել։ Երբ որ Սահմանադրության նոր նախագիծը կդրվի հանրաքվեի, երբ կհայտարարվի նախընտրական շրջանը, այդ ժամանակվանից մենք կսկսենք մեր գործողությունները։ Հասարակության մեծամասնությունը դեմ է այդ նախագծին, չի ընդունում այս իշխանություններին, եւ, հետեւաբար, ինչ էլ բերեն՝ միեւնույն է, դեմ է լինելու։ Մենք լինելու ենք շատ ակտիվ, հասարակությանը փորձելու ենք տեղ հասցնել մեր գաղափարները ու կարծում եմ՝ դրա համար ունենք համապատասխան քաղաքական ռեսուրսներ։ Մենք Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում ունենք գործընկերներ, անդամներ, չկա գյուղ, որ համախոհ չունենանք։
Կարդացեք նաև
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում