Լրահոս
Օրվա լրահոսը

  Սահմանադրական յուրաքանչյուր բառ իր մեջ տրամաբանություն է պարունակում. Ամո Շարոյան

Սեպտեմբեր 24,2015 10:39

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

ՀՀ գործող սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձիք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք»:

Նշված Սահմանադրական նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակույթային կյանքին մասնակցելու իրավունքը: Նախատեսված երաշխիքները կարելի է ասել անվերապահորեն կատարվում են մեր Հանրապետությունում: Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծում նույն նորմը պարունակում է 54-րդ հոդվածը, որի 3-րդ կետով սահմանվում է, որ սույն հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով: Այսինքն կընդունվի օրենք ազգային փոքրամասնությունների և նրանց հարաբերությունների համապարփակ կարգավորման վերաբերյալ: Սակայն ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն նույնիսկ հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը,որը վերաբերվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ հայերն ավանդաբար բարիացակամ հանդուրժող վերաբերմունք են ունեցել ազգային փոքրամասնությունների հետ, և խտրական որևէ վերաբերմունք չեն դրսևորել նրանց նկատմամբ: Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին ոչ մի պատմաբան և ազգագրագետ բացասական որևէ բան չի արձանագրել, ոչ թե չի ուզել, այլ որովհետև չի եղել և հավատացած եմ, որ երբեք էլ չի լինի: Մեր հանրապետությունը փոքր է և բոլորս էլ պարզ տեսնում ենք, որ մեր ներկայացուցիչը չկա ազգային ժողովում և կառավարությունում, որն ինչոր տեղ խախտում է պաշտոններ ստանձնելու հավասար պայմանների ապահովման սահմանադրական դրույթը: Եվ մեր իրականությունը լիարժեք չի արտացոլում մեզ ընձեռնված իրավունքների կատարումը:

Մեր երկրում օրենսդրական ակտերում խտրականություն չկա, բայց պետք է ընդունել, որ ազգային փոքրամասնությունների իրավական վիճակի հետ կապված ամենամեծ իրավական բացը հստակ իրավական երաշխիքների բացակայությունն է: Առանց նման պայմաների ստեղծման հավատացեք անգամ ամենաժողովրդական երկրներում ազգային փոքրամասնությունները, որևէ հաջողության չեն հասնի: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը ՀՀ Սահմանադրությունն է:

Փառք Աստծո Սահմանադրության նոր նախագիծը լրացնում է այդ բացը, հստակ քաղաքականություն մշակում: նպաստում է ազգային   փոքրամասնությունների փաստացի հավասարության խթանմանը: Որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը և հանձնաժողովին նման քաղաքական որոշում կայացնելու համար:

Սահմանադրության նոր նախագիծը շատ ու շատ հարցերում համապատասխանում է մեր միավորման պատկերացումներին և մենք ամենայն պատասխանատվությամբ կմասնակցենք սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը: Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական համակարգին, որն ավելի ժողովրդավար կառավարման ձև է. անցնելով հիմքեր կստեղծվեն մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար: Չնայած մենք առաջարկություններ ենք արել, որոնք լրիվ չեն ընդունվել նախագծում, բայց կարող եմ ասել, որ այն նույնպես կլուծվի և մեր երկիրը գնալու է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների հուսալիորեն պահպանման, ժողովրդավարության զարգացման, բարեկեցիկ կյանքի ապահովման ուղիով: Մեր երկրում Սահմանադրական անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծելով երկրում իրավունքի գերակայության երաշխավորման և Սահմանադրականության ամրապնդման համար: Մենք շատ լավ գիտենք, որ Սահմանադրության մեր կյանքի հիմնական օրենքում հնարավոր չէ ամենինչ սահմանել, դրա համարել Սահմանադրությունում շեշտվում է, որ յուրաքանչյուր հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով…

Բոլոր այն շահարկումները և մեկնաբանությունները, որ սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը ոչ ժամանակին է կամ անհրաժեշտ չէ: Նույնիսկ գտնվել են այնպիսիք, որոնք առանց սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման գտնում են, որ պետք է մերժել այդ դրույթը: Նրանց խորհուրդ կտայի գոնե լռեին և իրենց կարծիքն արտահայտեն միայն սահմանադրության նախագիծը լրիվ ուսումնասիրելուց հետո. մասնագիտորեն: Ես գտնում եմ, որ այդ հոդվածով սահմանադրորեն ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այս նորմի սահմանմամբ մեր պետությունը ևս մեկ անգամ ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և հավասար պայմաններ են ստեղծում իր քաղաքացիների համար երկրի իշխանության մարմիններում ընդգրկվելու: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Մեր պետության կողմից նման վերաբերմունքը ժամանակին է և միայն գնահատանքի է արժանի:

Սահմանադրությունն ոչ թե որևէ պաշտոնյայի կամ քաղաքական ուժի համար է, այլ ժողովրդի և մեր սերունդների համար է:

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայում պարզ գրված է, որ կողմերը պարտավոր են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունները ոչ թե միայն իրավունք ունենան այլ հնարավորություն մասնակցելու պետության կառավարմանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով մասնավորապես 21-րդ հոդվածում սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:

Մենք բոլորս էլ գիտենք, որ 1991թ. Անկախության նվաճումից հետո Հայաստանը որդեգրել է համաշխարհային և Եվրոպական կառույցների ինտեգրվելու և քաղաքակիրթ պետությունների հանրության լիարավ անդամ դառնալու քաղաքականություն: Իսկ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Տարբեր մեխանիզմների ընդունմամբ, հատուկ քաղաքականության մշակմամբ ինչպիսին է քվոտաների ընձեռնումը, նոր գաղափարների և մոտեցումների իրականացմամբ հավատացած եմ, որ որակապես և սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ և սահմանադրական նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը կհարգվի և կպաշտպանվի յուրաքանչյուրի կողմից ում համար թանկ է մեր երկրի միջազգային վարկը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մեր երկրի իշխանության մարմիներում տեսնելու ցանկությունը:

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները և նրանում տեղ գտած համակարգային լուրջ փոփոխությունները մենք «Այո»ենք ասում Սահմանադրության նախագծի բարեփոխումների ընդունմանը: Հավատացած ենք, որ հետևողական և բովանդակային քննարկում ծավալելու դեպքում սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը հավանական ու սպասելի է:

 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ  

 Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930