Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեդալ տվողի տեղ՝ մեդալակիրն է ճռռում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 24,2015 10:30

Աչքաչափով կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը «մենակով» ավելի շատ մեդալ ու կոչում է տվել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին վերցված։ Այդ ցուցանիշով նա զիջում է թերեւս միայն Խորհրդային Միության առաջնորդ Բրեժնեւին։ Եվ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ մեդալի ու կոչման արժանիները մի ուրիշ տեսակ են շատացել։ Պարզապես Սերժ Սարգսյանը մեդալ ու կոչում շնորհելուց առաջ չի նայում օրենքի համապատասխան կետը, որով սահմանվում է տվյալ մեդալի կամ կոչման արժանի մարդկանց շրջանակը։ Դարձյալ պետք է վերադառնամ Մովսես Խորենացու մեդալին, որից համ Ալլա Պուգաչովան ունի, համ Հայկ Բաբուխանյանը։ Ինձ նույնիսկ թվում է՝ Սերժ Սարգսյանը սրանցից մեկին ձեռ է առել։ Բայց պարգեւատրությունը մնում է պարգեւատրություն, այսինքն՝ հարգանքի արժանի մի բան։

Օրենքում հստակ գրված է. «2014թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների եւ կրոնական գործիչները»։ Հիմա, ենթադրենք՝ ռուսական էստրադայի պրիմադոննայի՝ որպես մշակույթի բնագավառի կնոջ շքեղ կրծքին «Մովսես Խորենացին» մի կերպ հանգչում է։ Իսկ ի՞նչ անուն տաս Բաբուխանյանին այդ մեդալով պարգեւատրելու եւ Խորենացու ոսկորներն անիմաստ տեղը դիվադադար անելու գործողություններին։ Որեւէ մեկը ճանաչո՞ւմ է մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների կամ, առավել եւս, կրոնական գործիչ ոմն Հայկ Բաբուխանյանի։ Փոխարենը բոլորը գիտեն, թե ով է ՍԻՄ նախկին փոխնախագահ, այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Ահա եւ տեղ չմնաց Արմենչիկին կոչում տալու շուրջ շատ ծավալվելու։ Մեկ-երկու բառով միայն ասեմ։ Հասկանալի է, որ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, ըստ օրենքի, տալիս են վաստակավորներին եւ ոչ թե

իրենց «իզը» գտած լավ վաստակողներին։ Որոշողն այս դեպքում նախագահն է, բայց այս գործում ցանկալի է նաեւ համապատասխան բնագավառի պաշտոնատար անձերի միջնորդությունը։ Ճանաչելով հայ ուլտրաժամանակակից բոհեմայի ներսում տիրող նախանձի մթնոլորտը՝ չենք կարծում, թե մեկը գտնվել է, որ Արմենչիկի համար միջնորդի։ Մնում է ենթադրել, որ Արմենչիկին կոչումը շնորհել է Սերժ Սարգսյանն իր կամքով, ինչպես դա արել է նախորդ դեպքում:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե Պահլավոնի says:

    Խայտառակություն ժողարվեստի մեդալներ արմենչիկի ու ձախ հարութին
    Մեկն լինի հարց տա այդ որ արժանիքի համար նման պարգեվներ էսքան ժամանակ հայրենիքին ինչ էն մատուցել բացի ռաբիզ երաժշտություներից Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղի մեր միացյալ երկների շենաչման համար որեվե լումա տրամադրել են … իհարկե ոչ, իսկ ինչքան են վերցրել: Հայ զինվորը սահմանում կրակի տակ մեր երրի հայրենիքի անվտանգություն ու անդորնա պաշտպանումա մեդալ չեն շնորհում միայնակ մայրերը ծանր կացության մեջ երեխաներ են մեծածնում իսկան հերոսներ են հերոսի կոչում չէն պարգեվում իսկ ովկիանոսից այնկողմ թուրքի արվեստը մշակույթը հայկականի տակ տարածելու համար Արվեստագետի կոչում են շնորհում : Խայտառակություն :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930